«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը գործում է, ուզում ենք վերականգնել աշխատանքային նախկին ռիթմը: Կենտրոնը չի փակվելու»,-irates.am-ի հետ զրույցում վստահեցրեց կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Նա չկարողացավ ստույգ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք հավաստի՞ են այն տեղեկությունները, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաճառքի է հանել կենտրոնի շենքը ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնելու պատճառով:
«Այդ հարցը կարող եք միայն իրենից ճշտել»,- ասաց նա:
Մանվել Սարգսյանը կարծում է, որ կենտրոնի մասին խոսակցությունները տարածվում են «ժառանգություն» կուսակցությունում այսօր տիրող իրավիճակի պատճառով. Թևան Պողոսյանն է մանդատը վայր դնում, Զարուհի Փոստանջյանն է մեկնել ԱՄՆ՝ ուսումնառության:
Այժմ, ըստ Մանվել Սարգսյանի, կենտրոնը զբաղված է իր կայքը՝ www.acnis.am-ը, նորացնելով:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ